ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս օրերին բոլոր գերատեսչություններում աշխատակիցները նամակներ են ստանում այն մասին, թե ինչ հագուստով պետք է ներկայանալ աշխատանքի: Կառավարությունը որոշել է պետական մարմիններում դրեսս կոդ սահմանել: Մենք տեղեկացանք, որ գերատեսչություններում իսկական խառնաշփոթ է այս օրերին, քանի որ ներկայացված պահանջները ոչ ոքի սրտով չէ:
Բանն այն է, որ արական սեռից պահանջում են դասական հագուստով ներկայանալ` կրել անպայման կոստյում շալվար, իսկ իգական սեռից պահանջել են բաց հագուստներ, պատռված ջինսեր, բոթասներ չկրել: Գերատեսչության աշխատակիցներին պետք է «վերահսկեն» գերատեսչության մուտքի մոտ պետական պահպանության ծառայության աշխատակիցները ու եթե «խախտում» հայտնաբերեն աշխակիցներին թույլ չտան մուտք գործել տարածք:
Ի դեպ, նշենք որ հայրենի խորհրդարանում ևս նման դրեսս կոդ է սահմանվել և՛ պատգամավորների, և՛ աշխատակիցների համար: Ու կան անձինք, ովքեր ներս են մտնում պահանջված հագուստով, իսկ խորհրդարանի ներսում կրում են այն զգեստը, կոշիկը, որը իրենց համար ցանկալի է: