ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին Սոցիալական ծառայության տարածքային գործակալության («Փարոս») հետ խնդիր ունի, ապա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Արմինե Բաբայան, 28 տարեկան, լրագրողՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը («Փարոս»)`• անհիմն մերժել է պետական նպաստի տրամադրումը,• չի տրամադրել միանվագ նպաստը, հրատապ օգնությունը կամ միանվագ դրամական օգնությունը, • անհիմն նվազեցրել է նպաստի չափը կամ դադարեցրել է վճարումը,• անհիմն մերժել կամ ձգձգել է մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրած եւ 2005 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թվականի ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  «Փարոս» համակարգի հետ, իհարկե, բավական հաճախ են խնդիրներ առաջանում: Սակայն նորից ճշտել է պետք, թե սոցիալական որ խմբերի համար է  հասանելի  օգնության այս տարբերակը: «Փարոս»-ով հետաքրքրվողն արդեն իսկ այնքան վատ սոցիալական վիճակում է, որ նրան անհիմն կերպով մերժելը պարզապես չափազանց անմարդկային կլինի: Բայց եթե նպաստի այս տեսակից օգտվողների իրավունքների պաշտպանությունը նույնսիկ ՄԻՊ-ի լիազորությունների շրջանակում է, ապա կարելի է կարծել, որ վերեւում ներկայացված կետերը հաճախ են շրջանցվում:




Լրահոս