ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրվը լկտի սուտ է որակում լուրերն այն մասին, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում բարձրաստիճան զինվորականների բնակարանում:
«Լկտի սուտ է, չեմ մեկնաբանում: Կապի ավարտը»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը: Թիրախում են նաև Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը:
Սևակ Վարդումյան