
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Այս պահին ընթանում է Մ20 տարեկան 76 կգ քաշային աղջիկների մրցապայքարը: Մարզուհիները ավարտել են ելույթները պոկում վարժությունում, որտեղ բավականին հաջող է հանդես եկել Միլենա Խաչատրյանը: Միլենան արդյունավետ է իրացրել իր բոլոր մոտեցումները (91կգ, 95կգ, 99կգ) և նվաճել փոքր բրոնզե մեդալ:
Մի քանի րոպեից կշարունակվեն մրցումները արդեն հրում վարժությունում: