
Սեպտեմբերի 29-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 8 աշխատակից։
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
***
Սեպտեմբերի 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։