ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Դավիթ Տոնոյանը դեռ գտնվում է ԱԱԾ-ում։ Տոնոյանի մտերիմներին դեռ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում Պաշտպանության նախկին նախարարին։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն, խուզարկելով Դավիթ Տոնոյանի բնակարանը, որևէ բան չի հայտնաբերել։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Տոնոյանի բնակարնում տեղեկացել է, որ Տոնոյանը տանն ունի նվիրատավություն ստացած զենքեր։ ԱԱԾ-ն արձանագրել է, թե Տոնոյանը ումից է ստացել այդ զենքերը։ Այս ամենից հետո ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանին հրավիրել է միասին գնալ ԱԱԾ։ Եվ ահա մինչ այս ժամը Տոնոյանը գտնվում է ԱԱԾ-ում։
ArmLur.am-ն այսօր հայտնեց, որ ԱԱԾ-ն խուզարկում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն մի քանի օր է, ինչ խուզարկում են Դավիթ Տոնոյանի քրոջ, ինչպես նաև մյուս հարազատների տունը:
Ավելին, Դավիթ Տոնոյանի մտերիմ շրջապատից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրավապահները նախկին նախարարի տանը փնտրում են ինչ-որ փաստաթուղթ, իսկ թե ինչ փաստաթուղթ, կհայտնենք ավելի ուշ:
Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահները Դավիթի Տոնոյանի տունը խուզարկում են Պատրոն Դավոյի գործով: Նշենք, որ Դավիթ Գալստյանիը՝ Պատրոն Դավոն, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս խուզարկությունները կապված են Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանի հետ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների թիրախում Պաշտպանության նախկին նախաար Սեյրան Օհանյանն ու Դավիթ Տոնոյանն են հայտնի աղմկահարույց քրեական գործերով՝ Պատորն Դավոյի և ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի: