Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀԱՐՑ. Լսել եմ, որ եթե դառնում ես «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի անդամ, ապա ճանապարհային ոստիկանության եւ վարորդի միջեւ խնդիրներ առաջանալու դեպքում այդ կազմակերպությունը մշտապես օգնում է քաղաքացուն ու պաշտպանում է նրա իրավունքները: Եթե դա այդպես է, ինչպե՞ս կարող եմ դառնալ այդ կազմակերպության անդամ:  Վարդան Բալայան, 40 տարեկան, ճարտարապետՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, եթե քաղաքացին մեր կազմակերպության անդամ է, ապա մենք նրան մշտապես սատարում ենք: Կազմակերպության անդամ դառնալու համար նախ քաղաքացին ընդունում է մեր կանոնադրությունը, դիմում է լրացնում կազմակերպության անդամ դառնալու համար, վճարում է 10.500 դրամ անդամավճար մեկ տարվա համար եւ մեկ լուսանկար: Մեր կողմից ստանում է վկայական եւ դառնում «Աքիլլես» կազմակերպության անդամ: Այդ մեկ տարվա ընթացքում եթե խնդիրներ են առաջանում վարորդի ու ճանապարհային ոստիկանության միջեւ, մենք իրեն օգնում ենք, իսկ մնացած քաղաքացիներին միայն խորհուրդ ենք տալիս: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարորդ-ավտոտեսուչ հարաբերություններում միջնորդները քիչ չեն: Սակայն լավ կլիներ, վարորդների իրավունքները պաշտպանվեին ոչ միայն տվյալ հասարակական կազմակերպությանն անդամակցելու դեպքում, այլ ընդհանրապես: «Աքիլլես»-ի առաջարկի դեպքում ոչինչ չի մնում ենթադրել, քան այն, որ այս հասարակական կառույցը նշված ծառայությունն անդամավճարի դիմաց է իրականացնում:Ինչ խոսք, բոլորս էլ լավ գիտենք, որ մեր ժամանակներում անվճար ոչինչ չի լինում, բայց այս դեպքում էլ տեխզննության, ԱՊՊԱ-ի համար պարտադրված վճարող մեքենատերերը հիմա էլ իրենց իրավունքների պաշտպանության դիմաց պետք է վճարեն: Մի քիչ շատ չէ՞…




Լրահոս