Սեպտեմբերի 20-ին ժ. 16.30-ից մինչև ժ.17.00-ն ընկած ժամանակահատվածում, «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ տեղամասի կալանավոր Կարեն Մելքոնյանը տաքսոֆոնից զանգելու պատրվակով դուրս է եկել խցից, դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, սեփական եսը կարևորելու նպատակով դրսևորելով բացահայտ ցինիզմ, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել տեղամասի կալանավորված անձանց ու դատապարտյալների հասցեին, որի ժամանակ չի ենթարկվել և հանդիմանել է տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնող ԱԱԲ առաջատար մասնագետ, արդարադատության կապիտան Գևորգյանին, խաթարել է տեղամասի բնականոն աշխատանքը, անհանգստություն պատճառել տեղամասում պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալներին, որի ընթացքում տեղամասում գտնվող և տաքսոֆոնից օգտվող կալանավորված անձինք` Ալյազ Ամոյանը,Գրիգոր Ստեփանյանը ,Վանիկ Կիրակոսյանը ,Գևորգ Եղիազարյանը ծեծի են ենթարկել Կ.Մելքոնյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում:
Նշանակվել է ԴԲՓ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:
Ք. Մ.