ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նայում եմ նկարիդ»․ ինչպես ընդդիմադիր Փաշինյանը մոռացավ հին ժամանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4 տարի առաջ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից աշխատասենյակներում երկրի առաջնորդի նկարը փակցնելու իրավական հիմքերի մասին էր բաձրաձայնում:

Փաշինյանը հիշեցնում էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին ուղղված իր գրությունը՝ իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատասենյակներում Սերժ Սարգսյանի նկարը փակցնելու մասին, անպատասխան է մնացել:
ՀՔԾ պետին հաթաթա տալուց հետո ընդդիմադիր Փաշինյանը դիմում էր ՀՔԾ բոլոր աշխատակիցներին:

Վարչապետ Փաշինյանը հիշեցնում էր նաև, որ Սարգսյանի նկարը ոչ միայն ՀՔԾ-ում, այլ պետական գրեթե բոլոր գերատեսչությունենրում է կախված:

Իշխանության քաղցրությունը ճաշակելուց հետո Փաշինյանի ճաշակն ու սկզբունքները սակայն փոխվել են 180 աստիճանով: Նրա նկարը այժմ ոչ միայն Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորների, այլ նաև կառավարության անդամների պատերն են զարդարում:
Արդարադատության նախարար Կարեն Անդրաեսյանը ոչ միայն դրական է համարում երկրի ղեկվարի նկարը աշխատասենյակի պատից կախելն ու էնտուզիազմով խոսում այդ մասին, այլ անկեղծանում է՝ Փաշինյանի՝ իր գլխավերևում կախված նկարի հետ հաճախ է նայում:

Թեև արդարադատության նախարար Անդրեասյանը գերբի, դրոշի ու խորհրդանիշի կողքին նաև Փաշինյանի նկարն է դնում, այնուամենայնիվ՝ ըստ Հայաստանի Սահմանադրության մեր երկրում որևէ մեկի նկարը խորհրդանիշ չի համարվում:
Փաշինյանի՝ «խորհրդանիշ» նկարը, որպես հավատարմության նշան, շարունակում է կախված մնալ պետական մի շարք հաստատություններում: Հավատարմություն ոչ թե պետությանը, այլ իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Սևակ Վարդումյան 




Լրահոս