ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում վաճառվող գրքերը, ֆիլմերն եւ երգերը կհարկվեն․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Էլեկտրոնային գրքերը, համացանցում վաճառվող ֆիլմերն ու երգերը կհարկվեն: Իսկ մինչ այդ, նշենք, որ համացանցում կատարվող տարբեր գործարքները, օրինակ` էլէկտրոնային գրքեր կամ տարբեր համակարգչային ծրագրեր գնելը, համացանցում վճարովի ֆիլմեր դիտելն ու երգեր լսելը, հարկման ենթակա չեն։ Եւ գործադիրը որոշել է լիարժեք վերահսկել ոլորտը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակ է գործելու, որի միջոցով, այցելելով պետական եկամուտների կոմիտեի կայք, ոչ ռեզիդենտ ընկերությունը հնարավորություն է ունենալու գրանցվել, ստանալ հարկ վճարողի համար, ներկայացնել լիազոր անձի տվյալներն ու էլեկտրոնային հարթակի միջոցով հարկային մարմին ներկայացնել համապատասխան հաշվարկն ու կատարել վճարում։ Իսկ հարկային պարտավորությունները հաշվարկվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ։

Ի դեպ, որոշումն այս նախագիծը չի վերաբերելու համացանցով կատարվող նյութական գնումներին, արտերկրից դեպի Հայաստան տարբեր ապրանքների առաքումներին։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում այս ոլորտում եւս վերահսկողություն կիրականացվի։ Խոսքը օնլայն առեւտրի մասին է։ Իսկ ինչպես հայտնի է՝ մեր օրերում օնլայն առեւտուրը լայն տարածում է գտել։

Ս.Հ.




Լրահոս