
Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքումԱյս կրպակը, բացի այն, որ աչքի է ընկնում իր փոքրությամբ, նաեւ առանձնանում է վաճառվող ապրանքների բազմազանությամբ. մթերքից զատ, խանութում վաճառվում էր նաեւ բենզին, որը դրսում էր դրված: Պատի վրա մեծ տառերով գրված է նաեւ, որ ալյուր է վաճառվում: Գյուղական իր ողջ «կերպարանքով» այս կրպակն առանձնանում է մյուսներից: