4մլն. դրամանոց ժամացույց, Հունաստանում շինություն. Կարեն Անդրեասյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, որը միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարին նայելուց հետո է հիշում, որ պետք է լինել ազնիվ, ու անաչառ, բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ ունի մեկ բնակարան, որը նվեր է ստացել 2012 թվականին, բայց նույն տարում նա Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գնել է նաեւ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված շինություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին Կարեն Անդրեասյանը շինություն է գնել Հունաստանի կենտրոնական Մակեդոնիայի Գերակինի լողափնյա համայնքում:

Բանկային ավանդը կազմել է 51 հազար 800 դոլար: Նախարարը հայտարարագրել է, որ ունի ձեռքի 4 մլն դրամանոց ժամացույց: Այս թանկարժեք զարդը Անդրեասյանին նվիրել են 2017 թվականին: Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3 մլն 840 հազար դրամ, 251 հազար եվրո, 8117 դոլար: Անդրեասյանի ունեցած կանխիկ դրամը 1.2 մլն դրամ է: Հայտարարագրած եկամուտը կազմել է 17 մլն 583 հազար դրամ եւ 7616 դոլար: Անդրեասյանն օրինակ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ստացել է 8 մլն 837 հազար դրամ, «Մելաթ» բանկից՝ 3 մլն 640 հազար դրամ, «Թի ընդ Ջի Գրուպ»-ից՝ 4 մլն 204 հազար դրամ:
Ս.Հ.




Լրահոս