Դու բոլորիս էիր պետք, բոլորս ունենք ու վստահաբար ունենալու ենք քո կարիքը․ Թագուհի Թովմասյանը՝ Հայկոյի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել․ «Այսօր քեզ վերջին անգամ ենք հրաժեշտ տալո՞ւ: Չէ հավատալու չէ: Հայկո ջան ախր շատ ասելիք ու անելիք ունեիր, կիսատ գործրդ թողած ո՞ւր ես շտապում: Դու բոլորիս էիր պետք, բոլորս ունեք ու վստահաբար ունենալու ենք քո կարիքը, քո տեսակի բացը շատ է զգացվելու մեր օրերում. մեծ մարդ, անմնացորդ ընկեր, բոլորին օգնելու պատրատակամ հայ, տաղանդավոր երգահան, երգիչ, մտածող կերպար… Գնա վերև ու հիշի՝ քեզ շատ կկարոտենք…

Հ.Գ. Խնդրում եմ Հայկոյի մահվան մասին կամ ցավակցություններ գրեք կամ լռեք: Նրա մահվան դեպքը մի շահարկեք, մի հիշեցրեք ինչ որ բաներ, մի համեմատեք նրան կամ ստեղծված իրավիճակը որևէ մեկի կամ ոչնչի հետ: Թողեք սգանք մեր վիշտը, ուղղակի աղաչում եմ»:
Նա հրապարակել է նաեւ երգչի լուսանկարը․




Լրահոս