
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Ըստ պաշտպանի՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունում երկու հիմք է ներկայացվել՝ քննությանը խոչընդոտելն ու նախաքննությունից թաքնվելը: