
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղավոր են ճանաչել 2012 թ. նախագահական ընտրություններին նախընտրական քարոզարշավի ժամանակ ապօրինություններ գործելու համար՝ փոխանցում է РИА Новости-ն:
Դատարանը եզրահանգել է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած օրենքով սահմանված սահմանաչափերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել էր ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն:
Սարկոզին կենթարկվի տնային կալանքի՝ պատիժը կրելով էլեկտրոնային ապարանջանով:
Ֆրանսիայի նախկին նախագահի փաստաբան Թիերի Էրզոգը հայտարարել է, որ Սարկոզին կբողոքարկի պատիժը