Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
«Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։
Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:
Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։