Հայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 934 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262631 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1724070 վերջին մեկ օրում` 11385 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13512 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 184-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 242569 անձ` վերջին մեկ օրում 728 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5339 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է: