ԱԺ-ում երկու ընտրություն է սպասվում. թեկնածուները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում հայրենի օրենսդիրները պատրաստվում են երկու ընտրությունների: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն, որի համար ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Հիշեցնենք, որ Արա Նռանյանը ՀՅԴ-ական է ու մինչեւ այս Հաշվեքննիչ պալատի անդամ էր, պաշտոնավարման ժամանակը լրանալուց հետո Նռանյանը անգործ էր: Հիմա ընդդիմությունը որոշել է նրան առաջադրել այդ պաշտոնում:

Երկրորդ ընտրությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունն է, որի համար իշխանությունն առաջադրել է իմքայլական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Նշենք, որ Մանուկյանը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո մնաց անգործ ու որոշվել է նրան «գործուղել» Կենտրոնական բանկ:




Լրահոս