
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արտաշատի համայնքի ղեկավար՝ Կարեն Բենիամինյանը, հրաժարական է տվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր առավոտյան Բենիամինյանն ավագանու նիստ է հրավիրել եւ ավագանու անդամներին տեղեկացրել իր հրաժարականի մասին:
ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց ավագանու անդամ Հարություն Մնացականյանի հետ, որն ասաց, որ Բենիամինյանն իր հետագա գործունեությունը շարունակելու է պետական համակարգում: Թե որ կառույցի մասին է խոսքը, Մնացականյանը հրաժարվեց հայտնել:
Սակայն ավելի ուշ, մեզ հայտնի դարձավ, որ Կարեն Բենիամինյանը հնարավոր է առաջիկայում նշանակվի «Արտաշատ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում:
Ս.Հ.