Ոչ մեկի համար
գաղտնիք չէ, որ ԱԺ կին պատգամավորների հիմնական մասն իրար
ոչ միայն
չեն սիրում,
այլեւ մշտապես
զբաղված են իրար դեմ պայքարով: Վերջերս
էլ կարծես
սրվել են ՕԵԿ խմբակցության
ղեկավար Հեղինե
Բիշարյանի եւ ՀՀԿ-ական
Կարինե Աճեմյանի
հարաբերությունները, քանի
որ նիստերի
ժամանակ, երբ ներկայացվում էր
“Գրադարանների մասին՚”
ՕԵԿ նախագիծը,
լրագրողները ֆիքսել
էին երկու
տիկինների դեմքի
արտահայտությունները եւ համապատասխանաբար` ժեստերը:
Նկատվեց, որ Հեղինե Բիշարյանը
ձեռքերով էր խոսում` հնարավորինս
“վրա տալով”,
իսկ Կարինե
Աճեմյանը ձեռքերը
թափահարում էր աջ ու ձախ: Իհարկե,
ցավալի է տեսնել, որ խորհրդարանում ներկայացված
առանց այն էլ փոքրաթիվ
կանայք, լինելով
տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ եւ միմյանց
հետ կիսելու
բան չունենալով`
մրցակցում են: Ուստի, միակ
եզրակացությունը, որ կարելի էր անել երկու
տիկնանց պահվածքին
հետեւելիս, այն է, որ նրանք պարզապես
իրավունք չունեն
մնալու քաղաքականության մեջ: Նրանց տեղը
բակի “բիսեդկան”
է, ոչ թե Ազգային
ժողովը:
Խորհրդարանում կին պատգամավորների հարաբերությունները խիստ լարված են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ