Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով խորհրդաժողովին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, բամբասում, աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր՝ և դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին և Հադրութը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց անցկանցվող խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Այն բանակը, որ ջախջախվել է, Փաշինյանի բանակը չէ։ Դա բանակ է, որը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի շարունակ»։