![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/Mikheil-Saakashvi_2714744b.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները, ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է sputnik-georgia.ru-ն:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», – ասել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել: