
Armlur-ի տեղեկություններով, հոկտեմբերի 13-ի երեկոյան
Սերժ Սարգսյանի մոտ ուժային կառույցների հավաք է տեղի ունեցել: ՀՀ Պաշտպանության նախարարության
կողմից հավաքին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Թե ինչ են քննարկել, armlur -ին առայժմ պարզել չհաջողվեց, քանի որ աշխատանքային ժամն
ավարտվել էր: Ենթադրվում է, որ վերջերս բանակում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանություններն
են քննարկել ուժային կառույցների ղեկավարները` Սերժ Սարգսյանի հետ: