
Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա նոր հանցանքները կանխելու նպատակով»,- ասել է Կոբախիձեն:
Նա հավելել է, որ Սահակաշվիլիի հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվելու են իրավական նորմերի համապատասխան: