ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները շփոթության մեջ են. ստեղծված իրավիճակի պատասխանատուն առողջապահության նախարարությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից ուժի մեջ են մտել նոր կարգավորումներ. չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Այս նոր կարգի պատճառով ՀՀ քաղաքացիները տհաճ իրավիճակի առաջ են կանգնել. 72 ժամ վաղեմության թեստ ունենալու համար նրանք դրա հանձնումը թողել են վերջին օրերին: Սա է պատճառը, որ այս օրերին լաբորատորիաների, բուժհաստատությունների առջեւ տեղ ու դադար չկա. մարդիկ թեստ հանձնելու համար ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել:

Բուժհաստատություններից քաղաքացիներին խորհուրդ են տալիս թեստ հանձնելու համար նախապես գրանցվել օնլայն տարբերակով: Թվում է թե օնլայն գրանցվելուց հետո հերթ չես կանգնելու թեստ հանձնելու համար, բայց դա միայն թվում է: Բուժհաստատություններից հեռախոսազանգի միջոցով խորհուրդ են տալիս թեստ հանձնել երեկոյան՝ պատճառաբանելով, որ այդ ժամերին հերթեր քիչ են լինում:

Սա դեռ ամեը չէ. ստեղծված քաոսային իրավիճակի միակ պատասխանատուն առողջապահության նախարարությունն է, որը գործատուներին պատշաճ չի իրազեկել այն մասին, որ աշխատողներն իրենց ՊՇՌ թեստի պատասխանը կարող են ներկայացնել ոչ թե հոկտեմբերի 1-ին, այլ՝ հոկտեմբերի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Սա առաջին անգամ չէ, որ նշված պետական կառույցը քաղաքացիներին շփոթության մեջ է գցում:

Ս.Հ.




Լրահոս