Գիտեի, որ ինձ, ամենայն հավանականությամբ, կձերբակալեն․ Սաակաշվիլին նամակ է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է ձեր գործունեությունից և մարտունակությունից: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից նման բովանդակությամբ նամակ է տարածում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

1tv.ge-ի հաղորդմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի նամակը տարածել է «Ազգային շարժումը»:

«Իմ սիրելի ընկերներ և իմ պաշտելի վրաց հասարակություն, երբ ես թողեցի ամեն ինչ Կիևում և վերադարձա, ես գիտեի, որ ինձ, ամենայն հավանականությամբ, կձերբակալեն ամբողջովին շինծու, կեղծ վճիռներով, որոնք ժամանակին կայացվել են, այդ թվում՝ Պուտինի թելադրանքով: Աշխարհի ոչ մի երկիր, բացի Ռուսաստանից, չի ճանաչում այս դատավճիռները: Բայց ես եկել եմ, որովհետև հավատում եմ իմ երկրին և ձեզանից յուրաքանչյուրին: Շատ կուզենայի, որ բոլորդ գնաք ընտրությունների, որպեսզի ոչ մի ձայն չկորչի, իսկ դրանից հետո բոլորս միասին կպաշտպանենք հանրաքվեի արդյունքները: Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից և մարտունակությունից: Այժմ դրանից է կախված միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, մի՛ վարանեք և հավատացե՛ք, որ մեր հաղթանակը մեր ձեռքերում է», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլին ձերբակալվել է երեկ, տեղափոխվել Ռուսթավիի 12 -րդ քրեակատարողական հիմնարկ:




Լրահոս