Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտվել է Յան Կշիշտոֆ Դուդային:
Այս տուրից հետո Արոնյանը 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մրցաշարային աղյուսակը 28,5 միավորով շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղում Ուեսլի Սոն է (21,5), երրորդում՝ Թեյմուր Ռաջաբովը (18):
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Այսօր Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ: