ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ԱՀԿ -ում Sputnik V- ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀԿ-ի կողմից Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար բոլոր խոչընդոտները վերացված են, առկա են որոշ ադմինիստրատիվ գործընթացներ: Այս մասին, Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, րագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Sputnik V պատվաստանյութը գրանցելու մասին Ռուսաստանի դիրքորոշումը լիովին հաշվի է առնվել: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ-ում պատվաստանյութերի գրանցումով, սստորագրի մի շարք փաստաթղթեր»,- ասել է Միխայիլ Մուրաշկոն:

Նախարարի խոսքերով, ԱՀԿ ղեկավարը հաստատել է, որ հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չկան:
Մուրաշկոն հավելել է նաև, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է պատվաստանյութերի մասին սերտիֆիկատները երկուստեք ընդունելու հարցում:
Այժմ Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից ամենամեծ տարածումն ունի Sputnik V-ն, որն ընդունված է 70 երկրներում:

Ռուսաստանցիների համար հասանելի են նաև EpiVacCorona և CoviVac պատվաստանյութերը: Կրկնակի պատվաստման համար ՌԴ-ում գործածության մեջ են դրվել Sputnik Light և EpiVacCorona-H պատվաստանյութերը:




Լրահոս