Հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում․ ո’չ, պարտադիր պատվաստմանը․ Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախաձեռնության ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԺԱՄԸ 18:30-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. Ո’Չ, ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏՎԱՍՏՄԱՆԸ

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք Առողջապահության նախարարի հայտնի հրամանն անվավեր ճանաչելու պահանջ ենք ներկայացվել վարչական դատարան: Դատարանից խնդրել ենք կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Դատարանը վարույթ ընդունելու հարցին անդրադառնում է մեկ շաբաթյա ժամկետում, այիսնքն մինչև հոկտեմբերի 8-ը:

Տեղեկացնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը 2021թ. հոկտեմբերի 7-ին ժամը 18:30-ին հրավիրում է հանրահավաք՝ Երևանի Հանրապետության Հրապարակ, Շատրվանների մոտ:

Հանրահավաքն ապակուսակցական է և բացի պարտադիր պատվաստման հարցից այլ օրակարգ չունի: Հանրահավաքի թույլտվությունն ունենք: Քաղաքապետարանը համապատասխան որոշում է կայացրել:

Մինչև հանրահավաքի օրը շարունակում ենք ստորագրահավաքը:

Որքան շատ ստորագրություն հավաքենք և որքան շատ մարդ մասնակցի հանրահավաքին, ապա իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հանրային պահանջի հետ:

Կրկին պնդում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը պայքարում է պատվաստելու ՊԱՐՏԱԴԻՐ պահանջի դեմ:

Մենք գտնում ենք, որ քաղաքացին պետք է գիտակցված որոշում ընդունի պատվաստվի, թե՝ ոչ: Չի կարելի պարտադրել քաղաքացուն»:




Լրահոս