
Վրաստանում քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգ ինքնակառավարվող քաղաքներում ՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսում և Փոթիում, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ՝ առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին են վկայում Վրաստանի ԿԸՀ -ի առաջին տվյալները:
Այն տեղի կունենա առաջին ընտրություններից երկու շաբաթ անց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության պատվիրած` IPSOS ընկերության անցկացրած exit poll-ի համաձայն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի ձայների 40,2%-ը, իսկ ընդդիմության մի մասի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան` 40,8% -ը։