Բաքուն իրանական զորավարժություններին պատասխանում է Նախիջևանում Թուրքիայի հետ համատեղ ուսումնավարժանքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թուրքական ուժերը շարունակելու են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների և զինվորների վերապատրաստման հարցում:

Վերջինս ընդգծել է, որ «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում շարունակվում են համատեղ ուսումնական միջոցառումները: Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժությունները:

Զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ ուսումնավարժանքներով պատասխանում է երկրի սահմանի մոտակայքում Իրանի նախաձեռնած զորավարժություններին, որոնք մեկնարկել են հոկտեմբերի 1-ին:




Լրահոս