
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հուսեին Յըլդըրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք չունենալով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու իրավունք, ինչպես նաև զենքի և ռազմամթերքի շրջանառությունը իրականացնելու թույլտվություն, ապօրինի կերպով կրելով և փոխադրելով հրազեն հանդիսացող՝ 2 հատ ինքնաձիգեր, 1 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ, 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը:
Ք. Մ.