Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին առջև վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Չուբարյանը պարգևատրվել է պատմական գիտության զարգացման գործում նշանակալի ավանդի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար: Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ալեքսանդր Օհանովի Չուբարյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 14-ին, Մոսկվայում:
1955 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության բաժինը:
Պատմական գիտությունների դոկտոր է (1971): 1994-ին ընտրվել է թղթակից անդամ, 2000-ին՝ դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
1988-2015 թվականներին աշխատել է որպես ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, այնուհետեւ զբաղեցրել է ռազմական հետազոտությունների ինստիտուտի գիտական հարցերով տնօրենի պաշտոնը: