«Դիրքը սուրբ տեղ է, սրբավայր՝ այն պետք է պաշտպանել մինչև վերջ»,-ասել է Դավիթն անմահանալուց առաջ:
Սեպտեմբերի 30-ին պատերազմի մասնակից, հերոս Դավիթ Զաքարյանը կդառնար 21 տարեկան: ArmLur.am-ը ներկա է գտնվել Դավիթ Զաքարյանի ծննդյան եւ հիշատակի արարողությանը, որտեղ նրա երկրնային ծնունդը շնորհավորելու էին եկել նրա ընկերներն ու հարզատաները: Հիշատակի միջոցառմանը երգել եւ իրենց խոնարհում են հայտնել նաեւ երգիչ Դավիթ Ամալյանը եւ Հայկ Պետրոսյանը:
Դավիթը ծառայել է Մատաղիսիում, եղել է գնդացրորդ: Անմահացել է 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին:
Պատերազմի ժամանակ Դավիթն անընդհատ վտանգել է սեփական կյանքը՝ ընկերներին օգնելու ու նրանց անվտանգությունն ապահովելու համար: Վիրավոր ընկերոջն անվտանգ տեղ տեղափոխելու համար՝ հետ նահանջի հրամանի ժամանակ փորձել է առաջնորդել, հնարավորինս անվտանգ ճանապարհ գտնել, քանի որ հրամանատար չունեին իրենց կողքին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան