Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆրանկֆուրտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր ընտրանին Գերմանիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Ժիրայր Մարգարյան – «Արարատ»

Կիսապատշպաններ

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան – «Արարատ»

Հարձակվող

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները բացառությամբ վնասվածք ստացած Անդրե Չալըշըրի, թիմին կմիանան արդեն Ֆրանկֆուրտում։




Լրահոս