Թբիլիսիում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում մեկնարկել են հրամանատարաշտաբային «Eternity-2021» զորավարժությունները՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՊՆ-ին։

Նշվում է, որ զորավարժությունները կազմված են տեսական ու գործնական մասերից։ Երեք երկրների զինծառայողներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչներն իրականացնելու են տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպմանն ուղղված առաջադրանքները։ Զորավարժությունները տևելու են մինչև հոկտեմբերի 8-ը։

Բացի այդ՝ վրացական Կախեթիում տեղի է ունենալու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։




Լրահոս