
ՀՀ կառավարության որոշմամբ` էկոնոմիկայի նախարարությանը 15 մլն
դրամ է տրամադրվել` Եվրոպական Միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում
բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերը մշակելու համար: ”Ժողովուրդ”-ը տեղեկացավ,
որ նախատեսված գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ”Ալֆա
պլյուս կոնսալթինգ” խորհրդատվական ընկերությանը` այդ ծրագրերը մշակելու նպատակով:
Դժվար չէ գուշակել, որ այդ ոլորտում տեղի են ունենում գումարների լուրջ լվացումներ:
Եւ հենց այդ փաստը հաշվի առնելով էլ` ամիսներ առաջ կառավարությունը ՎՊ ուսումնասիրությունների
հիման վրա հայտարարել էր խորհրդատվական ծրագրերը կրճատելու, այդ ուղղությամբ գումարները
նվազեցնելու մասին: Փաստորեն, մի կողմից իշխանությունները հայտարարում են խորհրդատվության
վրա քիչ գումարներ ծախսելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ խախտում իրենց իսկ
որոշումը: