Արկադի Վիկտորի Բալյանը ընդգրկվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի կազմում:
Արկադի Բալյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, զբաղեցրել ղեկավար պաշտոններ, ազգային անվտանգության պատվավոր աշխատակից է, ունի գնդապետի զինվորական կոչում:
Այնուհետև 2018-2021թթ զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը, եղել է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի հայկական կողմի համանախագահը: