«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները բարձր են. այս մասին ահազանգում են քաղաքացիները: Օդանավակայանի ղեկավարությունը դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամվա դեպքում սահմանել է 800 դրամ, 4-24 ժամ օր կայանելու համար` օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական արժե 15 հազար դրամ: Նշենք, որ առաջին 10 րոպեն անվճար է:
Պարզվում է՝ օդանավակայանի ղեկավարությունը սակագները բարձրացրել է նախորդ տարվա հունվարի 15-ից: Այսինքն` նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, գործող սակագնից ավելի շատ են վճարում:
Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքացիները գործող սակագներով վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն` գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով:
Ս.Հ.