ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ունեցվածքով է պաշտոնից հեռացել հափշտակության մեջ մեղադրվող Դավիթ Տոնոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների հայտարարագրերը: Այս անգամ ArmLur.am-ը ուսումնասիրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը: Նախկին նախարարը 2019 թվականին բնակարան է նվեր ստացել, որի միանձնյա սեփականատերն է: Բնակարանը գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում: Նրա ավտոմեքենան 2003 թվականի արտադրության է, Toyota մակնիշի է, որն էլ Տոնոյանը գնել է 2004 թվականին: ArmLur.am-ը Տոնոյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ բանկային հաշիվների մնացորդը 2020 թվականին կազմել է 2 մլն դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 3 մլն 500 հազար դրամ:

Տոնոյանի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 812 հազար դրամ, որից 10 մլն 13 հազար դրամը նա ստացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, ամսական կազմել է 834 հազար դրամ: Իսկ 1 մլն 799 հազար դրամը կազմել է կենսաթոշակը:
Նախկին նախարարի կինը՝ Զարուհի Մանուկյանը, անշարժ գույք չունի, հայտարարագրում տեղեկություն չկա նաեւ շարժական գույք ունենալու մասին: Կնոջ կանխիկ դրամը կազմել է 2700 դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ: Իսկ եկամուտը 0 է:
Տեղեկացնենք, որ Տոնոյանն արդեն մի քանի օր է, ինչ կալանավորված է:

Ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ Տոնոյանը, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է:

Ս.Հ.




Լրահոս