
Թերթը գրում է, որ շուտով Երևանում կգործի «մտավորականների ակումբ»,
որն ըստ էության, առաջինն է Հայաստանում: ”Թեև
ակումբի անդամ մտավորականների անունները դեռևս հայտնի չեն, սակայն արդեն հայտնի է,
որ ակումբի նախագահ է նշանակվել ՕԵԿ փոխնախագահ, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ
Մհեր Շահգելդյանը: Ի դեպ` մտավորականների ակումբը գործելու Է Ռուսաստանի հայերի միության
նախագահ Արա Աբրահամյանի բարձր հովանու ներքո”,- հավելում է ”Երկիր”-ը: