Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Վլադիմիրի մարզի նահանգապետ Վլադիմիր Սիպյագինի հրաժարականը։ Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Ավդեեւը, որպես նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Տամբովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Նիկիտինը եւս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մաքսիմ Եգորովը, ով մինչ այդ զբաղեցնում էր Շինարարությունների նախարարի տեղակալի պաշտոնը։ Երկու մարզերում էլ նահանգապետների ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարվա սեպտեմբերին, ինչպես պարզաբանել է ՌԴ ԿԸՀ-ն։ Սիպյագինն իր աշխատանքը կշարունակի արդեն Պետական Դումայում։
Փոփոխություններ` ռուսական իշխանական վերնախավում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ