«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ութերորդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական նիստերն են մեկնարկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի օրակարգում 7 հարց է ներառված, որ վերաբերում են ֆինանսական համահարթեցմանը՝ սուբվենցիային, սոցփաթեթներում կատարվելիք փոփոխություններին, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելուն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելուն եւ այլն:
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգը, նկատենք, ինչպես եւ նախորդը, հարուստ չէ բովանդակային հարցերով: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, երբ թվում էր, թե իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով ու ջանացավորեն, պատերազմի հետեւանքով առաջ եկած սոցիալական ու տնտեսական հարցերը մեղմող նախաձեռնություւններով պետք է հանդես գան, այս էլ երկրորդ անգամ, փաստորեն, ոչ էական, երկրորդական կարեւորության հարցեր են քննարկելու: Մյուս կողմից՝ խորհրդարանականները քննարկելու են ոչ թե սեփական, այլ կառավարության ներկայացրած կամ առաջարկած փաթեթները:
«Ապագա կա» ասողներին ու իշխանության նրկայացուցիչներին թե՛ օրենսդրական նախաձեռնություններով, թե՛ ելույթներով ու քննադատությամբ օրուարեւ չտալու մասին հայտարարող ընդդիմադիրները փաստացի ԱԺ նիստերում ներառելու հարց, օրենսդրական փաթեթ չունեն: Ընդդիմությունն ամենատարբեր հարցերով Սահմանադրական դատարան դիմելով է տարված, իշխանությունը՝ տարբեր համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններով, խորհրդարանի օրակարգն էլ, փաստորեն, շնորհիվ գործադրի է կազմավորվում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում