ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 6000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստավորման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նոր հրաման է ստորագրել համաձայն որի՝ ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 15 օրը մեկ կստանան 3000 դրամ փոխհատուցում՝ ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին տեղեկանում են ԵՊՀ մամուլի ծառայությունից:

Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թվականին հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով:

«Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին:

Փոխհատուցումից կարող են օգտվել ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել:

Փոխհատուցման համար անհարաժեշտ է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացել հետեւյալ փաստաթղթերի պատճենները՝ ԵՊՀ հիմնական աշխատողի կողմից ՊՇՌ հետազոտության համար վճարած գումարի ՀԴՄ կտրոնը եւ ՊՇՌ հետազոտության պատասխանը»,-մարամասները ներկայացված է հրամանում:




Լրահոս