Նախիջևանում մեկնարկում են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նախիջևանում մեկնարկում են հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանք ստացել են «Անխախտ եղբայրություն – 2021» անունը եւ լինելու են եռօրյա:

Մինչ այս զորավարժությունների մասին խոսել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Փինար Կարան: Նա հայտնել էր, որ զորավարժությունների նպատակը թուրքական և ադրբեջանական բանակային ստորաբաժանումների միջև կապերի հետագա խորացումն է:




Լրահոս