Լիտվան Հայաստանին է տրամադրել «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութի 50 հազար դեղաչափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվան Հայաստանին է փոխանցել Covid-19-ի դեմ «Մոդերնա» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ, որի մասին օրեր առաջ հայտարարել էր Լիտվայի վարչապետը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հայտնել է Լիտվայի առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ Վիլնյուսի օդանավակայանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան:

Լիտվան մարդասիրական օգնություն է տրամադրել `ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որը հիմնված է երկկողմ համաձայնության վրա` ԵՄ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի միջոցով:

Պաշտոնական այցի ընթացքում Լիտվայի և Հայաստանի առողջապահության նախարարները ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Սա առաջին դեպքն է, երբ Լիտվան նվիրաբերել է «Մոդերնա»-ի պատվաստանյութ:




Լրահոս