Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել Արցախի օկուպացված տարածքների ականապատումների մասին քարտեզները, միայն թե Իլհամ Ալիևը, ի պատասխան դրա Հայաստանին վերադարձնի Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գերիներ քարտեզների դիմաց կոնցեպտն այն բանի մասին է վկայում, որ Հայաստանն իրավական ճանապարհով Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձը հարցը լուծել չի կարողացել ու չի կարողանում: Հետևաբար՝ դրա համար այժմ քաղաքական ճանապարհ է փնտրում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սևակ Վարդումյան