Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +12+14։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +9+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+6,
Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +5+9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+13,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +9+14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +5+8,
Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +9+14։