Նոր փոփոխություններ անշարժ գույքի գնահատման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում քննարկվել է ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այս փոփոխությամբ նախատեսվում է ընդլայնել օրենքի գործունեության շրջանակը:

Բանն այն է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանիի ներկայացմամբ, այսօր   ՀՀ-ում օրենսդրորեն կարգավորվում է միայն անշարժ գույքի գնահատման գործունեությունը: Գործող օրենսդրությամբ մի շարք գնահատման ոլորտներ դուրս են մնում իրավական կարգավորումից, իսկ պետական և համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի տեսանկյունից էական նշանակություն ունեցող գործարքների համար պարտադիր գնահատման պահանջ առկա չէ:

Հանրապետությունում կկարգավորվի գնահատման այլ օբյեկտների գնահատման գործընթացը, այն հնարավորություն կտա ՀՀ որակավորված գնահատողներին 2025 թ. հունվարի 1-ից հետո գնահատման աշխատանքներ իրականացնել նաև ԵԱՏՄ պետությունների տարածքում:

Առաջարկվում է ներդնել հաշվառման ծրագիր, որը նախատեսված է հաշվետվությունների հաշվառման համար: Այն կապահովի ոլորտի հաշվետվողականությունը և թափանցիկությունը: Կներդրվի գնահատողների ինքնակարգավորման ինստիտուտը:




Լրահոս