«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 235 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի դրությամբ հասել Է 235 389 736-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 808 886-ի:

«Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ առավա պես մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 43 852 255 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 703 278-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 8միլիոն 834 702-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 448 997 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 478 546 հիվանդացած, մահացել է 598 152 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսի դեմ բաշխվել է 6 միլիարդ 318 258 278 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 618,7, իսկ 1 մլն մարդու հաշվով դեպքերի թիվը՝ 30,299:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2166, Հնդկաստանում՝ 322, Բրազիլիայում՝ 2789 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս